«Զինվորի տան» սոցիալական ծառայությունը հաջողությամբ գործում է 2014 թվականից: Այդ ժամանակահատվածում ծառայության աշխատակիցներն իրականացրել են շուրջ 7000 շահառուի կարիքների գնահատում: Ծառայությունն առաջնային կարևորություն ունի, քանի որ կարիքների՝ ժամանակին գնահատումը և սոցիալական խնդիրների լուծումը կանխում են մի շարք երկրորդային խնդիրների առաջացում: Սոցիալական աշխատողը հրատապ վեր է հանում և լուծում խնդիրներ, որոնք էապես փոխում են մեր շահառուների կյանքի որակը: Այս ծառայության շնորհիվ է, որ շահառուները կարողանում են լիարժեք ինքնուրույնանալ և վերադառնալ կյանք:
Սոցիալական աշխատողներն իրականացնում են շահառուների առաջնային ընդհանուր կարիքների գնահատում, ինչը հնարավորություն է տալիս պատկերացում կազմել շահառուի և նրա ընտանիքի առողջական, սոցիալական վիճակի, իրավական խնդիրների մասին: Շահառուի կարիքների ամբողջական պատկերը ստանալուց հետո միայն սոցիալական աշխատողը կարող է խնդիրները լուծել ըստ առաջնահերթության: Ծրագրի շրջանակում շահառուների համար իրականացվում են սոցիալական ծրագրեր, լուծվում են զինհաշմանդամների սոցիալական ինտեգրման, աշխատանքի տեղավորման հարցեր, տրվում է իրավական խորհրդատվություն, փաստաբանական աջակցություն։