Բժշկական ծառայություններ

Վիրավորումից հետո մեր շահառուները տարբեր հիվանդանոցային համալիրներում ստանում են առաջնային բուժում, սակայն դուրս գրվելուց հետո ստիպված են լինում վճարել որոշ բժշկական ծառայությունների, հետազոտությունների, դեղորայքի, անհրաժեշտ աջակցող միջոցների, էնդոպրոթեզների և այլնի համար: Պատճառը մի դեպքում պետության կողմից այդ ամենի ոչ ամբողջական ծավալով ֆինանսավորումն է, մյուս կողմից՝ զինվորական հաշմանդամության կարգի ստացման երկարատև գործընթացը, որն ուղեկցվում է թղթաբանական քաշքշուկով: Ինչպես նաև, բազմաթիվ շահառուներ այս կամ այն պատճառով զրկվում են զինվորական հաշմանդամության կարգից և հնարավորություն չեն ունենում օգտվել բժշկական արտոնություններից՝ այդ թվում՝ վերականգնողական բուժումից:

Նման դեպքերում «Զինվորի տունը» ստանձնում է անհրաժեշտ բժշկական հետազոտությունների, նեղ մասնագիտական խորհրդատվությունների, վիրահատությունների, ինչպես նաև ատամնաբուժական ծառայությունների ծախսերը: