Վերականգնողական կենտրոն

«Զինվորի տունն» առաջատար վերականգնողական կենտրոն է՝ Հայաստանում և տարածաշրջանում՝ հագեցած ժամանակակից սարքավորումներով և լավագույն մասնագիտական մուլտիդիսցիպլինար թիմով:

Կենտրոնն ամբողջական վերականգնողական համալիր է, որտեղ անվճար վերականգնողական բուժում են ստանում հայրենիքի պաշտպանության ժամանակ վիրավորում ստացած անձինք: Վերականգնողական բուժմանը զուգահեռ վիրավոր զինվորների համար իրականացվում են սոցիալական, կրթական, մշակութային, ժամանցային բազմաթիվ ծրագրեր, լուծվում են տղաների աշխատանքի, սոցիալական վերաինտեգրման խնդիրներ: 

Մենք զբաղվում ենք ոչ միայն վիրավոր զինվորների վերականգնողական բուժումով, այլ նաև ուղեկցող բոլոր հիվանդությունների բուժման կազմակերպմամբ, տրամադրում ենք անհրաժեշտ խնամքի և հիգիենայի պարագաներ, դեղորայք, ցանկացած բժշկական խորհրդատվություն, կազմակերպում ենք նեղ մասնագիտական կոնսիլիումներ:

Մինչև օրս, տարբեր ծրագրերով «Զինվորի տունը» սպասարկել է շուրջ 7000 մարդու:

 «Զինվորի տանը» մատուցվում են վերականգնողական բուժման մեջ առկա բոլոր ծառայությունները: Մասնագիտական որակավորված թիմն աշխատում է մուլտիդիսցիպլինար սկզբունքով. Թիմի կազմում են վերականգնող բժիշկը, ֆիզիոթերապևտը, ասեղնաբույժը, կինեզոթերապիստը, էրգոթերապիստը, նյարդաբանը, լոգոպեդը, հոգեբանը, հոգեբույժը:

2021 թվականի ապրիլին «Զինվորի տանը» բացվել է ժամանակակից սարքավորումներով հագեցած Պրոթեզավորման կենտրոն, որտեղ պրոթեզավորվել են 2020 թվականի պատերազմի հետևանքով վերին և ստորին վերջույթների ամպուտացիաներ ունեցող տղաները: Զինվորներին տրամադրվել են աշխարհում այս պահին առկա լավագույն պրոթեզները: