Սոցիալական աջակցության ծրագրեր

Սոցիալական աջակցության ծրագրերը նախատեսված են սոցիալապես անապահով, անվճարունակ, բազմազավակ ընտանիք ունեցող, նպաստառու կամ վնասվածքի հետևանքով անաշխատունակ դարձած շահառուների համար: Ծրագրի շրջանակում «Զինվորի տունը» վճարում է շահառուների կոմունալ վարձերըը, ճանապարհածախսը՝ «Զինվորի տանը» կրթական, սոցիալական վերաինտեգրման ծրագրերին մասնակցելու, բուժման նպատակով տեղաշարժի և այլնի համար, տրվում է բնակարանավարձ, ինչպես նաև ֆինանսական աջակցություն՝ սննդի, հագուստի և այլ անհրաժեշտ պարագաների ձեռքբերման համար: