Beauty By Soldiers

Beauty By Soldiers-ը Զինվորի տան նախագիծն է:

Այն իրականացվում է Զինվորի տան սոցիալական ռեաբիլիտացիայի ծրագրերի շրջանակում։ Վիրավոր զինվորները բնական թիթեռներով պատրաստում են կոմպոզիցիաներ, որոնց վաճառքի ամբողջ հասույթն ուղղվում է  վիրավոր զինվորների խնդիրների լուծմանը:

Beauty By Soldiers կազմակերպության հիմնումը Զինվորի տան կողմից ունի երկու նպատակ

1․ ապահովել վիրավոր զինվորներին աշխատանքով և կայուն եկամտով։

Կազմակերպության բոլոր աշխատակիցները վիրավոր զինվորներ են, ինչպես կոմպոզիցիաներ պատրաստողները, այնպես էլ SMM մասնագետը։ Առաջիկայում թիմն ընդլայնվելու է՝ ներգրավելով էլ ավելի շատ զինվորների։ Կլինեն նաև արվեստի այլ ճյուղեր՝ նկարչություն, ոսկերչություն, կերամիկական աշխատանքներ և այլն։

2․  քանի որ Զինվորի տունը բարեգործական կառույց է և շահույթ չի հետապնդում, տղաների պատրաստած կոմպոզիցիաների վաճառքից գոյացած ամբողջ հասույթն ուղղվում է վիրավոր զինվորների համար իրականացվող առողջապահական, կրթական, սոցիալական և այլ ծրագրերի։

Կոմպոզիցիաները պատրաստված են հատուկ ֆերմաներում բուծված բնական թիթեռներով: Ֆերմաներն ունեն պարտավորություն արտադրանքի 20-30 տոկոսը բաց թողնել բնություն, ինչի շնորհիվ թիթեռների բազմաթիվ տեսակներ չեն վերանում: Տուփերը պատրաստված են օրգանիկ ապակուց: Դրա շնորհիվ թիթեռները չեն վնասվում երկար տարիների ընթացքում՝ պահպանելով իրենց տեսքը։

Մենք երկրորդ կյանք ենք տալիս գեղեցիկին՝ առանց վնասելու բնությանը: