Month

April 2019
Առողջապահական ծրագրերի շրջանակում Զինվորի տունն իր շահառուներին տրամադրում է անհրաժեշտ դեղորայք, որը ցուցված է բժշկի կողմից, սակայն ներառված չէ պետպատվերով տրամադրվող դեղորայքի ցանկ: Կազմակերպությունը նաև հոգում է շահառուներին անհրաժեշտ խնամքի պարագաների /տակդիրներ, միզային կաթետերներ և այլն/ և աջակցող միջոցների /սայլակ, քայլակ, օրթեզ, ֆիքսատոր, հենակ, կորսեթ, ակնոց և այլն/ ծախսերը:
Վիրավորումից հետո մեր շահառուները տարբեր հիվանդանոցային համալիրներում ստանում են առաջնային բուժում, սակայն դուրս գրվելուց հետո ստիպված են լինում վճարել որոշ բժշկական ծառայությունների, հետազոտությունների, դեղորայքի, անհրաժեշտ աջակցող միջոցների, էնդոպրոթեզների և այլնի համար: Պատճառը մի դեպքում պետության կողմից այդ ամենի ոչ ամբողջական ծավալով ֆինանսավորումն է, մյուս կողմից՝ զինվորական հաշմանդամության կարգի ստացման երկարատև գործընթացը, որն ուղեկցվում է թղթաբանական...
«Զինվորի տան» սոցիալական ծառայությունը հաջողությամբ գործում է 2014 թվականից: Այդ ժամանակահատվածում ծառայության աշխատակիցներն իրականացրել են շուրջ 7000 շահառուի կարիքների գնահատում: Ծառայությունն առաջնային կարևորություն ունի, քանի որ կարիքների՝ ժամանակին գնահատումը և սոցիալական խնդիրների լուծումը կանխում են մի շարք երկրորդային խնդիրների առաջացում: Սոցիալական աշխատողը հրատապ վեր է հանում և լուծում խնդիրներ, որոնք էապես փոխում են մեր շահառուների...
Սոցիալական աջակցության ծրագրերը նախատեսված են սոցիալապես անապահով, անվճարունակ, բազմազավակ ընտանիք ունեցող, նպաստառու կամ վնասվածքի հետևանքով անաշխատունակ դարձած շահառուների համար: Ծրագրի շրջանակում «Զինվորի տունը» վճարում է շահառուների կոմունալ վարձերըը, ճանապարհածախսը՝ «Զինվորի տանը» կրթական, սոցիալական վերաինտեգրման ծրագրերին մասնակցելու, բուժման նպատակով տեղաշարժի և այլնի համար, տրվում է բնակարանավարձ, ինչպես նաև ֆինանսական աջակցություն՝ սննդի, հագուստի և այլ անհրաժեշտ պարագաների...
Զինվորի տունն իրականացնում է սոցիալական վերաինտեգրման ծրագրեր, որոնց նպատակը շահառուներին ակտիվ կյանք վերադարձնելն է, նրանց կյանքի որակի բարելավումը: Պարի ծրագիր Սոցիալական վերաինտեգրման ծրագրերից է զինհաշմանդամների պարային խմբի ստեղծումը։ Ծրագրին մասնակցում են ստորին վերջույթների ամպուտացիայով շահառուներ, անվասայլակով տեղաշարժվող, ողնուղեղային վնասվածքներ ունեցող զինհաշմանդամներ: Շահառուներին սովորեցնում ենք ժամանակակից և ազգագրական պարեր: Պարի խումբը հաջողությամբ ելույթներ է ունենում տարբեր...
Զինհաշմանդամների առողջապահական և սոցիալական խնդիրները լուծելուց հետո նրանց լիարժեք կյանք վերադարձնելու ամենակարևոր բաղադրիչներից մեկը սոցիալական ինտեգրումն է, ինչը հնարավոր է իրականացնել կրթության և եկամտի մշտական աղբյուրի ձևավորման ճանապարհով: Զինվորի տան կրթական ծրագրերի բաժինն անհատապես աշխատում է յուրաքանչյուր զինվորի հետ: Որակավորված մասնագետի միջոցով շահառուների համար իրականացնում է մասնագիտական կողմնորոշում, որպեսզի մասնագիտության ընտրությունը համապատասխանի շահառուի անձնային որակներին,...