Զինվորի տունը բարեգործական-հասարակական կազմակերպություն է:

Մենք օգնում ենք հայրենիքի պաշտպաններին բուժվել, նոր մասնագիտություն ստանալ, կյանք վերադառնալ:

Մեր շահառուները բոլոր ժամանակներում զինվորական ծառայության կամ հայրենիքի պաշտպանության ժամանակ վիրավորված մարդիկ են:

 

Մեր մասին

«Զինվորի տունը» բարեգործական-հասարակական կազմակերպություն է, որն օգնում է զինվորական ծառայության ժամանակ կամ հայրենիքը պաշտպանելիս խեղում, վնասվածք ստացած կամ հաշմանդամություն ձեռք բերած անձանց: Զինվորի տունը ստեղծվել է «Աջակցություն վիրավոր զինվորներին և զինվորական հաշմանդամներին» բարեգործական ՀԿ-ի հիման վրա:

Մեր հիմնական սկզբունքները

Գտնել բոլոր նրանց, ովքեր ունեն մեր կարիքը

Լինել Զինվորի կողքին՝ ցանկացած հարցում

Պարտադիր զինվորական ծառայությանը պետք է հաջորդի պարտադիր աջակցություն:

0
շահառուներ
0
Զինհաշմանդամ արդեն օգտվել է մեր կրթական ծրագրերից
0
հոգու զինվորի տունն աշխատանքի է տեղավորել
  • Դուք ուրիշ տղեք եք, Դուք էն տղեքն եք, որ էս ռումբը գցել են ձեր վրա, բայց դուք  սա վերածել եք արվեստի և ինձ եք նվիրում». Այս խոսքերով և մեծ հուզմունքով արձագանքեց Հարութ Փամբուկչյանը, երբ Զինվորի տնից որպես ծննդյան նվեր ստացավ ռումբերի բեկորներից պատրաստված կենաց ծառը, որ   44-օրյա պատերազմի մասնակից Սահակ Նազարյանն է պատրաստել։

    Հարութ Փամբուկչյան
  • Իրերը նրա համար են, որպեսզի օգտագործեն, մարդիկ նրա համար են, որպեսզի սիրեն նրանց։ Ես Զինվորի տանն այդ սերը զգացի։

    Վլադիմիր Սպիվակով

Կապ մեզ հետ

(011) 202520

Աբովյան փողոց 58, Երևան 0025