«Զինվորի տունը» բարեգործական-հասարակական կազմակերպություն է, որն օգնում է զինվորական ծառայության ժամանակ կամ հայրենիքը պաշտպանելիս խեղում, վնասվածք ստացած կամ հաշմանդամություն ձեռք բերած անձանց: Զինվորի տունը ստեղծվել է «Աջակցություն վիրավոր զինվորներին և զինվորական հաշմանդամներին» բարեգործական ՀԿ-ի հիման վրա:
Աջակցել զինծառայության կամ հայրենիքի պաշպանության ժամանակ առողջական խնդիրներ ստացած անձանց բուժմանն և առողջության վերականգնմանը, լուծել նրանց սոցիալական ինտեգրման, կրթական, իրավական, աշխատանքի տեղավորման խնդիրները։
Աբովյան փողոց 58, Երևան 0025